Աշխարհ

30.09.2015 17:35


Իրանն ու Իրաքը ողջունում են Սիրիայում ավիահարվածներ հասցնելու Ռուսաստանի որոշումը

Իրանն ու Իրաքը ողջունում են Սիրիայում ավիահարվածներ հասցնելու Ռուսաստանի որոշումը

Իրանի ԱԳ ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը հայտարարել է, որ իր երկիրը ողջունում է Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին ավիահարվածներ հասցնելու Ռուսաստանի որոշումը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։

«Դրական ենք գնահատում ցանկացած քայլ, որն ուղղված է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարին»,-ասել է Աֆհամը։

Ռուսաստանի այս որոշումը ողջունում է նաև Իրաքը: Մասնավորապես, Իրաքի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասիրա Նուրի Մուհամեդան հայտարարել է, որ Ռուսաստանի այդ քայլը կարող է դրական ազդել իրաքյան հարցի լուծման վրա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերն արդեն իսկ առաջին ավիահարվածն են հասցրել Սիրիայում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը