Միտումնավոր կտրել է մալուխը՝ այն գումարով նորոգելու համար
Վորկուտում ոստիկանները կալանավորել են երիտասարդի, ով ցանցային ընկերության աշխատակցի անվան տակ խարդախություններ է գործել։ Այս մասին ասվում է Կոմի Հանրապետության ՆԳՆ կայքում։
Նշվում է, որ տուժածներից մեկը հայտնել է, որ իր բնակարան է եկել անհայտ մեկը՝ ներկայանալով իբրև ցանցային ծառայություններ մատուցող ընկերության աշխատակից։ Անծանոթն ասել է, որ խափանումներ են հայտնաբերվել համացանցի աշխատանքում։ Ստուգելուց հետո տուժածը պարզել է, որ համացանցն իրականում փախանված է։
Ընկերության ներկայացուցիչն ասել է, որ վթարը բավականին լուրջ է,որի նորոգումը որոշակի գումար կարժենա. ընդ որում, վճարումը պիտի կատարվի անմիջապես։ Տղամարդը 3 հազ ռուբլի է վճարել, անծանոթն էլ, ինչպես խոստացել է, նորոգել է վնասված մալուխը։ Մի կնոջից էլ «մասնագետը» նույն պատրվակով 1.5 հազ ռուբլի է շորթել։
Ոստիկանները պարզել են, որ չարագործը նախ կտրել է ցանցային մալուխները, իսկ հետ նորոգել դրանք՝ իր աշխատանքի դիմաց որոշակի գումարներ պահանջելով։
Տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել «Խարդախություն» հոդվածով. խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Միտումնավոր կտրել է մալուխը՝ այն գումարով նորոգելու համար
Վորկուտում ոստիկանները կալանավորել են երիտասարդի, ով ցանցային ընկերության աշխատակցի անվան տակ խարդախություններ է գործել։ Այս մասին ասվում է Կոմի Հանրապետության ՆԳՆ կայքում։
Նշվում է, որ տուժածներից մեկը հայտնել է, որ իր բնակարան է եկել անհայտ մեկը՝ ներկայանալով իբրև ցանցային ծառայություններ մատուցող ընկերության աշխատակից։ Անծանոթն ասել է, որ խափանումներ են հայտնաբերվել համացանցի աշխատանքում։ Ստուգելուց հետո տուժածը պարզել է, որ համացանցն իրականում փախանված է։
Ընկերության ներկայացուցիչն ասել է, որ վթարը բավականին լուրջ է, որի նորոգումը որոշակի գումար կարժենա. ընդ որում, վճարումը պիտի կատարվի անմիջապես։ Տղամարդը 3 հազ ռուբլի է վճարել, անծանոթն էլ, ինչպես խոստացել է, նորոգել է վնասված մալուխը։ Մի կնոջից էլ «մասնագետը» նույն պատրվակով 1.5 հազ ռուբլի է շորթել։

7or.am