Լրահոս

30.09.2015 17:19


Ռեստորանի ավտոկայանատեղիի աշխատակիցը բռնել է գողին

Ռեստորանի ավտոկայանատեղիի աշխատակիցը բռնել է գողին

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16.10-ին, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձորի ռեստորաններից մեկի ավտոկայանատեղիի աշխատակիցը գողության փորձ կատարելու պահին մարդ է բռնել և օգնություն է խնդրում:
Մեկնած օպերատիվ խմբին 1967 թ. ծնված Նորիկ Ա.-ն հաղորդում է տվել, որ 1989 թ. ծնված Գարիկ Դ.-ն «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից փորձել է գողություն կատարել, ինչը կանխվել է իր կողմից:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը