Քաղաքական

30.09.2015 16:10

Վահան Մարտիրոսյանի դեպքից հետո կասկածյալների անձնագրերը կվերցվեն

Վահան Մարտիրոսյանի դեպքից հետո կասկածյալների անձնագրերը կվերցվեն

Ադրբեջանում ապաստան ստացած Վահան Մարտիրոսյանի դեպքից հետո ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանձնարարել է դատախազներին ապահովել քննիչներին, որ նախաքննության ընթացքում ցանկացած կասկածյալից կամ մեղադրյալից, ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, վերցնեն անձնագրերը։

Այս մասին այսօր լրագրողներին ասել է անձամբ Գ. Կոստանանը։ Սա արվում է, որպեսզի այդ կասկածյալները կամ մեղադրյալները չկարողանան դուրս գալ Հայաստանի սահմաններից։

Կոստանյանը նշել է, որ օրենքով պարտադիր պահանջ չէ անձնագիրը վերցնելը, և մինչ օրս դա նախաքննությունը վարող քննիչն էր որոշում՝ նպատակահարմարությունից ելնելով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։