Աշխարհ

30.09.2015 20:45


Բրազիլիայում գործազրկությունը գերազանցել է 2009–ի ցուցանիշները

Բրազիլիայում գործազրկությունը գերազանցել է 2009–ի ցուցանիշները

Բրազիլիայի Կենտրոնական բանկի կողմից հրապարակված ուսումնասիրության արդյունքների համաձայն` 2015թ. մայիս-հուլիս ժամանակահատվածի ընթացքում գործազրկության մակարդակը երկրում հասել է 8,6%-ի, իսկ գործազուրկ մարդկանց թիվը գերազանցել է 8,6 մլն–ն:

Նշվում է, որ 2014թ. նույն ժամանակահատվածում գործազրկության ցուցանիշը կազմում էր 6,9%:

Ըստ զեկույցի` նշված ցուցանիշները Բրազիլիայի տնտեսության համար 2009թ. մայիսից հետո ամենաբարձրն են: Բացի այդ, նկատվել է նաև աշխատավարձերի միջին մակարդակի նվազում: Այսպես, աշխատավարձը 1897 ռեալից նվազել է մինչև 1881 ռեալ, ինչը կազմում է մոտ 458 դոլար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը