Ֆինլանդիայի նախագահը հույս ունի, որ ՄԱԿ հաջորդ գլխավոր քարտուղարը կին կլինի
Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիսթյոն հույս է հայտնել, որ ՄԱԿ հաջորդ գլխավոր քարտուղարը կին կլինի։ Այս մասին տեղեկացնում է «Yle»-ն:
Ըստ նախագահի` գլխավոր քատուղարի պաշտոնն աշխարհում ամենաբարդն է: Կազմակերպության ղեկավարը պետք է լինի քաղաքական ուժեղ առաջնորդ, նամանավանդ այն ժամանակ, երբ միջազգային հանրությանը չի հաջողվում համաձայնության գալ:
«Ֆինլանդիան ակնկալում է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուների շարքում բազմաթիվ գերազանց կանայք կլինեն»,–հայտնել է Նիինիսթյոն` հավելելով՝ ժամանակն է, որ մարդկության երկրորդ կեսը զբաղեցնի այդ պաշտոնը:
Հիշեցնենք, որ ՄԱԿ ներկայիս գլխավոր քարտուղար Պան Գի Մունի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2016թ. վերջին:

7or.am