Քաղաքական

30.09.2015 15:19

ԶՈւ Գլխավոր շտաբի պետ. «ՀԱՊԿ–ի լուրջ արձագանքը ցանկալի է»

ԶՈւ Գլխավոր շտաբի պետ. «ՀԱՊԿ–ի լուրջ արձագանքը ցանկալի է»

«Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր մտցնելու անհրաժեշտություն այս պահին չկա: Մենք ինքներս էլ կարող ենք զսպել սադրանքները, որոնց ամեն օր դիմում է Ադրբեջանը»,-այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունների բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։ Այս մասին հայտնում է «panorama.am»–ը։

Գեներալ-գնդապետի ներկայացմամբ՝ միայն վերջին 15 օրվա ընթացքում ադրբեջանական կողմը մի քանի հազար արկ և ական է օգտագործել, որոնք պայթել են հայկական խաղաղ բնակավայրերում, դիրքերում, թիկունքում՝ առաջնագծից 10 կմ հեռավորության վրա։

«Մենք համարժեք պատասխան ենք տվել։ Նրանք լուրջ կորուստներ ունեն»,- նշեց Գլխավոր շտաբի ղեկավարը:

Նա համեմատություն անցկացրեց և ասաց, որ Հայաստանի Զինված ուժերը, ի տարբերություն ադրբեջանական բանակի, չեն գնդակոծում գյուղերը, չեն սպանում խաղաղ բնակիչներ:

Հարցին, թե մտահոգիչ չէ՞, որ ՀԱՊԿ-ը սահմանային լարվածության վերաբերյալ չի արձագանքում, Յուրի Խաչատուրովը նկատել է, որ «լուրջ արձագանքը» ցանկալի է:

«Մենք նույն անվտանգության համակարգում ենք, օգնություն դեռ չենք խնդրում, բայց զուտ մարդկային աջակցությունը ցանկալի է»,-ավելացրեց Խաչատուրովը:
Մանրամասները՝ «panorama.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։