Աշխարհ

30.09.2015 15:02


Օլանդ. «Ֆրանսիան պատասխանատվություն է զգում հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի կապակցությամբ»

Օլանդ. «Ֆրանսիան պատասխանատվություն է զգում հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի կապակցությամբ»
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հերթական անգամ անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ այս անգամ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում:
Ելիսեյան պալատի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Օլանդն ասել է, որ Ֆրանսիան պատասխանատվություն է զգում միջադեպերի կապակցությամբ, որովհետև հանդիսանում է համանախագահող կառույցի անդամ:

«Մենք խնդրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին հետևել, որպեսզի սահմանին այլեւս միջադեպեր տեղի չունենան։ Ֆրանսիան ջանքեր է գործադրում միջնորդությունը շարունակելու համար։ Վերջերս ես այցելել էի Հայաստան և Ադրբեջան, որպեսզի այս նույն բանն այնտեղ ասեմ՝ հակամարտության լուծումը գտնելու համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը