ԱՄՆ–ն արձագանքել է Սիրիայում ռազմական ուժ կիրառելու ՌԴ որոշմանը
ՌԴ–ում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Դաշնային խորհրդի որոշմանը՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու նպատակով Սիրիայում ՌԴ ԶՈւ–ն օգտագործելու վերաբերյալ։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»–ն։
Դիվանագիտական ներկայացուցչության մամուլի քարտուղար Ուիլյամ Սթիվենսը գործակալությանը հայտնել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բարաք Օբաման պայմանավորվել են զինվորականների միջև տեղեկություններ փոխանակելու նպատակով հաղորդակցության ուղիներ ստեղծելու մասին՝ խուսափելու ռուսական ստորաբաժանումների և կոալիցիայի միջև հնարավոր թերըմբռնումից։
Դեսպանատնից նաև նշել են, որ նյույորքյան հանդիպմանը երկու երկրների առաջնորդները համաձայնել են, որ Մոսկվան ու Վաշինգտոնն ընդհանուր շահեր ունեն Սիրիայի ահաբեկիչների դեմ պայքարում։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի Դաշնային խորհուրդն այսօր միաձայն կողմ է արտահայտվել ՌԴ զինված ուժերի օգտագործմանն արտասահմանում։

7or.am