Կարծիք

30.09.2015 15:00


Սրանք չեն հասկանում, որ անձերի դեմ պայքարի շրջանն ավարտվել է

Սրանք չեն հասկանում, որ անձերի դեմ պայքարի շրջանն ավարտվել է

ՄԱԿ-ի 70-րդ նստաշրջանի ընթացքում Օբաման ու Պուտինը իրար դեմ էին պայքարում, որին միացան նաև Պորոշենկոն ու մնացածները: Սրանք չեն հասկանում, որ անձերի դեմ պայքարի շրջանը ավարտվել է, նույնիսկ Հայաստանում են լիքը մարդիկ հասկացել, որ քաղաքական պայքարն անձերի դեմ չպետք է լինի, իսկ այ Օբաման, Պուտինը էդ պարզ իրողությունը դեռ չեն հասկացել:
Մի խոսքով, Բաղրամյան 26-ի մամուլը մի 5 տարի է՝ հուշում էր, որ անձերի դեմ պայքարի համաշխարհային փուլն ավարտվել է, ու լիքը մարդիկ դրան հավատացել են, բայց Օբամայենք սաղ փչացնում են: Նույնիսկ քիչ էր մնում՝ «անձերի դեմ պայքարի փուլը ավարտվել է» գաղափարով կուսակցություններ ստեղծվեին:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը