Սարի Թաղում ջրի խողովակը վնասվել է, ճանապարհին առաջացել է անցք
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11.54-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղ թաղամասի 18-րդ փողոցում ջրի խողովակը վնասվել է, ջուրը լցվում է փողոց, վնասվել է նաև ասֆալտը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն:
Պարզվել է, որ թիվ 18 փողոցի 23-րդ տան մոտակայքում ասֆալտի տակ խմելու ջրի ջրագծի վնասվելու հետևանքով ճանապարհին առաջացել է անցք, որից մոտ 3 մ շթով ջուր է ցայտում և հոսում փողոցով (մոտ 100 մ) դեպի թիվ 30 տան բակ և թիվ 32 կիսակառույց տուն:
Դեպքի մասին տեղեկացվել է «1-85» ծառայության հերթապահը, ՃԿԱԿ-ում ՀՀ գյուղատնտեսության նախարարության պատասխանատու աշխատակիցը և ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը: