Աշխարհ

30.09.2015 14:34


ԱՄՆ–ը դեռ չի պատրաստվում փոխել Սիրիայում ռազմական գործողությունների իր ծրագրերը

ԱՄՆ–ը դեռ չի պատրաստվում փոխել Սիրիայում ռազմական գործողությունների իր ծրագրերը

ԱՄՆ–ը դեռ չի պատրաստվում փոխել Սիրիայում ռազմաօդային ուժերի գործողությունների իր ծրագրերը։ «Fox News»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության բարձրաստիճան մի պաշտոնյա։ Նա հավելել է, որ ԱՄՆ ռազմական գործողությունների ծրագրերը փոխելու որևէ նախանշան չկա։

Ինչպես տեղեկացնում է «РИА Новости»–ն, ավելի վաղ այդ նույն պաշտոնյան հայտնել էր, որ ՌԴ–ն ԱՄՆ–ին կոչ է արել հեռանալ Սիրիայի օդային տարածքից։

Այս մասին պաշտոնական տեղեկատվություն ո՛չ ռուսական, ո՛չ ամերիկյան կողմից չի հնչել։

Հիշեցնենք, որ այսօր ՌԴ–ն համաձայնություն տվեց Սիրիայում ՌԴ զինված ուժերի օգտագործման մասին Ասադի խնդրանքին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը