Աշխարհ

30.09.2015 13:54


ՌԴ–ն համաձայնություն է տվել Սիրիայում ՌԴ զինված ուժերի օգտագործման Ասադի խնդրանքին (տեսանյութ)

ՌԴ–ն համաձայնություն է տվել Սիրիայում ՌԴ զինված ուժերի օգտագործման Ասադի խնդրանքին (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնային խորհուրդը միաձայն կողմ է արտահայտվել ՌԴ զինված ուժերի օգտագործմանը արտասահմանում: Ինչպես տեղեկացնում է «Лента.Ру»-ն, այդ մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը` հավելելով, որ խոսքը Սիրիայում ռազմական ուժի կիրառման մասին է:

Իվանովը հայտնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դիմել է Ռուսաստանին` ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով, և Դաշնային խորհրդի 162 պատգամավոր միաձայն կողմ է քվեարկել այդ խնդրանքին:

ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավարն ընդգծել է, որ խոսքը բացառապես օդային ռազմական ուժի կիրառման մասին է:

«Զինված ուժերի օգտագործումը ցամաքային ռազմական թատերաբեմում բացառվում է: Գործողությունների ռազմական նպատակը ԻՊ դեմ պայքարում Սիրիայի իշխանական ուժերին օդային աջակցություն ցուցաբերելն է»,-հայտարարել է Իվանովը:

ՌԴ նահագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը միակ երկիրն է, որը Սիրիայում գործելու է օրինական հիմքերով` այդ երկրի իշխանությունների խնդրանքով:

Բացի այդ, Պեսկովը չի կարողացել մատնանշել ռազմական գործողության մեկնարկի ժամկետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը