Գ. Կոստանյան. «Պերմյակովի պատժի կրման վայրը դեռ հստակ չէ»
Գյումրիում Ավետիսյանների յոթհոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրի մասին կարելի է խոսել դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ մեկնաբանելով այն տեղեկությունները, թե ՀՀ և ՌԴ դատախազություններն արդեն պայմանավորվել են, որ դատավարության ավարտից հետո Պերմյակովն իր պատիժը կկրի Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկում:
«Ես բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, որ նախաքննության և դատավարության արդյունքներից հետո մենք կունենանք այլ կարգավիճակ` դատապարտյալ, որն այլ երկրի քաղաքացի է, և միայն դատավճռի օրինական ուժ ստանալուց հետո մենք կարող ենք քննարկել դատապարտյալի փոխանցման, պատիժը կրելու վայրի հետ կապված հարցը: Խնդիրը տարբեր կոնվենցիոն դրույթներն են, որոնց շրջանակում էլ մենք կքննարկենք՝ արդյոք Վալերի Պերմյակովն իր պատիժը կկրի այստե՞ղ, թե՞ այլ վայրում»,-նշեց Կոստանյանը:
Հայկական կողմում դատավարության ժամկետների վերաբերյալ գլխավոր դատախազը չցանկացավ որևէ կանխատեսում անել, քանի որ դա կախված է նախաքննության ընթացքից: Հնարավոր է` այն լինի այս տարի, հնարավոր է, որ ոչ:

Մանրամասները՝ «Արմենպրես»–ում։