Լրահոս

30.09.2015 13:25


Կոտրած ապակյա շշով հարվածել է կրծքավանդակին

Կոտրած ապակյա շշով հարվածել է կրծքավանդակին

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 21.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1961թ. ծնված Գագիկ Ո.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ նշված տան մոտ վիճաբանության ժամանակ 1953 թ. ծնված Ավետիք Շ.-ն կոտրած ապակյա շշով հարվածել է Գագիկ Ո.-ին:
Նույն օրը՝ ժամը 23.20-ին, Ավետիք Շ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Ավետիք Շ.-ն ձերբակալված է:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը