Լրահոս

30.09.2015 12:32


Արգելված իրեր և կանաչ զանգված՝ «Կոշ» ՔԿՀ մուտք գործող աղբատար մեքենայից (լուսանկար)

Արգելված իրեր և կանաչ զանգված՝ «Կոշ» ՔԿՀ մուտք գործող աղբատար մեքենայից (լուսանկար)

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12:25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել բնակելի գոտի մուտք գործող աղբատար մեքենան, ինչի արդյունքում վարորդի խցիկից հայտնաբերել են 77 գրամ կանաչավուն զանգված, 1 հատ ներարկիչ՝ 2 գրամ սպիտակ, թափանցիկ հեղուկով, 11 հատ բջջային հեռախոս և 11 բաժանորդային քարտ, հեռախոսի 1 լիցքավորիչ և 1 USB լար: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից։

Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը