Աշխարհ

30.09.2015 19:30


Կողոպտիչներին ձերբակալել են «Ֆեյսբուքում» տեղադրած նկարների շնորհիվ

Կողոպտիչներին ձերբակալել են «Ֆեյսբուքում» տեղադրած նկարների շնորհիվ

ԱՄՆ–ում հերթական հանցագործներին են ձերբակալել, ովքեր իրենց արածի մասին որոշել են հայտնել համացանցի օգտատերերին:

«NBC12»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 24-ին 28-ամյա տղամարդը 24-ամյա ընկերուհու հետ մտել է Օհայո նահանգում գտնվող բանկերից մեկը և գանձապահին գրառում փոխանցել, որով փող է պահանջել: Գանձապահը տվել է կանխիկը, ինչից հետո հանցագործն ու նրա ընկերուհին դուրս են եկել բանկից և անհետացել: Թե ինչն է տղամարդուն դրդել նկարել փողերը և տեղադրել լուսանկարը «Ֆեյսբուք» սոցցանց, հայտնի չէ:

Պարզվել է, որ տղամարդն ընդամենը մի քանի ամիս առաջ է բանտից ազատվել, որտեղ պատիժ էր կրում նախորդ կողոպուտի համար: Այժմ նա ձերբակալված է, սակայն 250 հազ դոլարի դիմաց նրան կարող են ազատ արձակել:

Նշվում է, որ թեև հանցագործի ընկերուհին հերքում է իր ներգրավվածությունը հանցագործությանը, նրան նույնպես սպառնում է ազատազրկում, քանի որ օգնել է ընկերոջը լքել հանցագործության վայրը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը