Էդվարդ Սնոուդենը պաշտոնապես գրանցվել է «Twitter»–ում
ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պաշտոնապես գրանցվել է «Twitter» սոցցանցում։
«Դուք լսո՞ւմ եք ինձ հիմա»,–գրել է Սնոուդենն իր առաջին հաղորդագրության մեջ։
ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության իրականացրած լրտեսման համընդհանուր ծրագրի մասին տեղեկություններ հրապարակած Էդվարդ Սնոուդենը 2013–ին ժամանակավոր ապաստան է ստացել ՌԴ–ում։ Հայրենիքում նրա դեմ մեղադրանքներ են ներկայացվել գաղտնի տեղեկատվություն հրապարակելու համար, ինչը երկար տարիների ազատազրկում է ենթադրում։
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները քանիցս հայտարարել են, որ Սնոուդենին դավաճան են համարում և չեն պատրաստվում ներել նրան, քանի որ նա լրջագույն վնաս է պատճառել ազգային անվտանգությանը։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»–ը։

7or.am