Աշխարհ

30.09.2015 09:55


ԱՄՆ–ը փոխել է իր դիրքորոշումն Ասադի հանդեպ

ԱՄՆ–ը փոխել է իր դիրքորոշումն Ասադի հանդեպ

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ ԱՄՆ–ը փոխել է իր դիրքորոշումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդեպ։ Այս մասին հայտնում է «CNN»–ը։

Հեռուսաալիքի հետ Մերձավոր Արևելքում ՌԴ և ԱՄՆ համագործակցության վերաբերյալ հարցազրույցում Քերրին նշել է, որ Ասադը պետք է հեռանա նախագահի պաշտոնից անցումային շրջանի ժամանակ։

Այդկերպ, փաստորեն, պետքարտուղարը խոստովանել է Վաշինգտոնի դիրքորոշման փոփոխությունը, որը մինչև վերջերս պահանջում էր Ասադի անհապաղ հրաժարականը։

Քերրիի խոսքերով՝ Ասադի վաղ հեռանալը «ներքին պայթյուն» կառաջացնի սիրիական հանրության շրջանում, որը միայն կվատթարացնի իրավիճակը։ Միևնույն ժամանակ, պետքարտուղարն ընդգծել է, որ, վերջին հաշվով, Ասադի հրաժարականը խաղաղության հաստատման նախապայմանն է։

«Քանի դեռ Ասադը պաշտոնավարում է, խաղաղությունն ուղղակի անհասանելի է։ Վե՛րջ»,–եզրափակել է Քերրին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը