Լրահոս

30.09.2015 08:25


«ԲՄՎ E34»–ն բախվել է ավտոտեխսպասարկման կետի ճաղավանդակին և բռնկվել

«ԲՄՎ E34»–ն բախվել է ավտոտեխսպասարկման կետի ճաղավանդակին և բռնկվել

Սեպտեմբերի 30-ին, ժամը 01.58-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, Դավիթ Բեկի և Նուբարաշեն փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատին, այրվում է շարժիչի հատվածը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ E34» մակնիշի 02 OU 202 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա ավտոտեխսպասարկման կետի ճաղավանդակին և բռնկվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ա.Մ. դուրս է բերվել տեղի ուժերով, ով հրաժարվել է շտապօգնության ծառայության աշխատակիցների օգնությունից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.08-ին, մարվել՝ 02.36-ին: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը:

Հրշեջ-փրկարարները իրականացրել են հերթապահություն՝ մինչև գազի բալոնի դատարկվելը:

Այս խորագրի վերջին նյութերը