Կարծիք

29.09.2015 22:47


Էս նախարարները միայն հանգիստ ժամանակ են գնում սահման ու մի լավ նկարվում

Էս նախարարները միայն հանգիստ ժամանակ են գնում սահման ու մի լավ նկարվում

Քիչ առաջ գյուղնախարարը Նվեր Մնացականյանին ասում է, որ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները հողի հարկ չեն վճարում և դա ներկայացնում է որպես մի մեծ լավություն պետության կողմից:

Այս պահին, հենց այս պահին, սահմանամերձ գյուղերից մեկի բնակիչները գիշերով խաղող են հավաքում, որովհետև ցերեկը ադրբեջանցիները թույլ չեն տալիս մոտենալ այգիներին: Հասկանում ե՞ք, ինչ է ասում գյուղնախարարը և ինչ է իրականում կատարվում սահմանում:

Գյուղնախարարը այն մարդն է, ով առաջին կրակոցը լսելով արագ հեռացավ Բերդավանից: Էս նախարարները միայն հանգիստ ժամանակ են գնում սահման ու մի լավ նկարվում: Որ պատերազմ սկսվի, սրանց սիրտը ճաքելու է:

Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը