Քաղաքական

29.09.2015 21:35

Կրկին բերման է ենթարկվել «Չե՛ք անցկացնի» շարժման անդամներից մեկը

Կրկին բերման է ենթարկվել «Չե՛ք անցկացնի» շարժման անդամներից մեկը

Մաշտոցի պուրակից ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին է քիչ առաջ բերման ենթարկվել «Չեք անցկացնի» շարժման մասնակից Վարդան Հարությունյանը:

Նախաձեռնությունից հայտնում են, որ Վարդան Հարությունյանը Մաշտոցի պուրակի տարածքում փորձել է իրացնել իր հայացքներն ազատորեն տարածելու սահմանադրական իրավունքը՝ «Ոչ» գրությամբ գրաֆիտի պատկերելով հանրային սեփականություն հանդիսացող վայրում, ինչը խոչընդոտվել է իրավապահների կողմից:

Բերման ենթարկելուց 2 ժամ անց նրան ազատ են արձակել։

Նշենք, որ Չեք անցկացնի շարժման ևս չորս անդամ՝ Հրայր Մանուկյանը, Արթուր Մինասյանը, Կարպիս Փաշոկյանն ու Հայկ Ավետիքյանը գիշերը նույնպես բերման էին ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ «Ո՛չ» գրությամբ գրաֆիտի պատկերելու հիմքով:
«Չորս քաղաքացիները մի քանի ժամ անց ազատ էին արձակվել, այնուամենայնիվ բերման ենթարկելու պահին և ոստիկանության Կենտրոնականի բաժնում խախտվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության մի շարք դրույթներ:
Զանգվածային լրատվության միջոցներին, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին, Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին առաջարկում ենք ուշադրությունը սևեռել ոստիկանության ոչ իրավաչափ գործողությունների վրա:
Հիշեցնենք նաև, որ «Չեք անցկացնի»-ն հոմտեմբերի 2-ին՝ ժամը 18:00-ին Երևանի Ազատության հրապարակում հրավիրել է հանրահավաք, որի ժամանակ ելույթ են ունենալու նաև սահմանադրական փոփոխություններին դեմ քաղաքական միավորների ներկայացուցիչները»,–ասված է նախաձեռնության հայտարարությունում:
7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։