Աշխարհ

29.09.2015 16:25


Վրաստանը միացավ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին

Վրաստանը միացավ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին

Վարչապետ Իրաքլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ Վրաստանը միացել է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»–ն։

Ղարիբաշվիլին հավելել է, որ այդպիսով Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող 4-րդ երկիրը, որ միացել է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերին։

«Սա վկայում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Վրաստանի ԶՈւ գործողությունների համատեղելիության մասին»,–ասել է նա։

Արագ արձագանքման պահուստային ուժերում այժմ 130 վրացի կա։ 2014թ. Վրաստանի ռազմական կոնտինգենտը մասնակցել է Կենտրոնական Աֆրիկայում ԵՄ գործողություններին։ Այս տարի ևս մասնակցում է Կենտրոնական Աֆրիկայում, Մալիում և Ուկրաինայում ԵՄ խաղաղապահ առաքելություններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը