Աշխարհ

29.09.2015 14:30


Գիտնականները Մարսում ջրի առկայության ապացույցներ են գտել (տեսանյութ)

Գիտնականները Մարսում ջրի առկայության ապացույցներ են գտել (տեսանյութ)

«Nature Geoscience» պարբերականում հրապարակված հոդվածի համաձայն՝ գիտնականներին հաջողվել է հեղուկ ջուր գտնել Մարսում:

Օգտագործելով «Compact Reconnaissance Imaging Spectrometer for Mars» գործիքը և «Mars Reconnaissance Orbiter» սարքի վրա տեղադրված «HiRISE» տեսախցիկները՝ գիտնականները նկատել են, որ մոլորակի լեռնային լանջերին առաջանում են տարօրինակ սեզոնային հոսքեր, որոնք հնարավոր է եղել հայտնաբերել միայն մոլորակի ուղեծրից:

Գիտնականների կարծիքով այդպես կարող է դրսևորվել հեղուկ ջուրը, որը, այնուամենայնիվ, գոյություն ունի Մարսի վրա:

Բացահայտման մասին գիտնականները հայտնել են ՆԱՍԱ-ի հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոստանալով «բացահայտել Մարսի գաղտնիքը»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը