Լրահոս

29.09.2015 12:59


Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 22.15-ին, «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել 79-ամյա կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է Երևանի Մաշտոցի պողոտայում անհայտ մակնիշի ավտոբուսի սրահում վայր ընկնելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 21.20-ին, «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան փողոցի 43 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել Լարիսա Պ.-ին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Արարատի մարզի Տափերական գյուղում բախվել է տրակտորի կցորդի:
«ՎԱԶ-2101»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Հացիկ-Արմավիր ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «ՎԱԶ 2103» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ 2103»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհի 3,5-րդ կմ-ին «ՎԱԶ 2102» մակնիշի ավտոմեքենան բախվել է կովի, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 19.45-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհին անհայտ ավտոմեքենայի վարորդը բախվել է «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի և դիմել փախուստի:
Պատահարի հետևանքով 71-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Սեպտեմբերի 29-ին, ժամը 00.15-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Վանաձոր ճանապարհի 12-րդ կմ-ին կողաշրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը