Աշխարհ

29.09.2015 19:51


«iPhone 6S Plus»-ի գերտաքացումը դժգոհություններ է առաջացրել

«iPhone 6S Plus»-ի գերտաքացումը դժգոհություններ է առաջացրել

Նոր «iPhone 6S Plus»-ի օգտատերերը հայտնել են, թե դժգոհ են այն հանգամանքից, որ աշխատելու ընթացքում սմարթֆոնը գերտաքանում է: Այս մասին տեղեկացնում է «Ubergizmo.com»-ը:

Այսպես, օրինակ, օգտատերերից մեկը հայտնել է, որ սարքի տեսախցիկը միացնելու փորձի ժամանակ սմարթֆոնի էկրանին հայտնվել է գերտաքանալու մասին տեղեկացնող հաղորդագրություն՝ չնայած նրան, որ տեսախցիկի օգտագործման փորձից առաջ «iPhone»-ը գտնվում էր ջինսի գրպանում և օգտագործվում էր բացառապես «Ֆեյսբուք» մտնելու համար:

Մյուս օգտատերերը հայտնել են, որ սարքի գերտաքանալու խնդիրն առաջացել է միայն սկզբնական կարգավորման ժամանակ, սակայն «iCloud» համակարգի հետ «iPhone»-ը սինքրոնացնելուց հետո այդ խնդիրը լուծվել է:

Նշվում է, որ խնդրի պատճառը դեռ անհայտ է, սակայն ենթադրվում է, որ սմարթֆոնը տաքանում է ֆոնային հավելվածների անդադար աշխատանքի և սոցիալական ցանցերի հետ սինքրոնացման պատճառով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը