Աշխարհ

29.09.2015 18:43


«Volkswagen»-ի շարժիչների հետ կապված սկանդալը չի շրջանցել նաև «Skoda»–ն

«Volkswagen»-ի շարժիչների հետ կապված սկանդալը չի շրջանցել նաև «Skoda»–ն

«Volkswagen»-ի շարժիչների հետ կապված աղմկահարույց բացահայտումն անդրադարձել է նաև «Skoda» մակնիշի 1,2 մլն ավտոմեքենայի վրա:

Ինչպես տեղեկացնում է «Радио Прага»-ն, այդ մասին հայտարարել են «Volkswagen»-խմբի մաս կազմող, Չեխիայի Մլադա–Բոլեսլավ քաղաքում գտնվող «Škoda Auto» ընկերության ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ վերջերս հայտնի էր դարձել, որ «Volkswagen» ընկերության դիզելային շարժիչներում հայտնաբերել են հատուկ ծրագրային կոդ, որը հնարավորություն էր տալիս թաքցնել միջավայրն աղտոտող արտանետումների իրական ցուցանիշները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը