Քաղաքական

29.09.2015 12:03

«Չե՛ք անցկացնի»-ի չորս անդամ բերման է ենթարկվել. նրանց նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել

«Չե՛ք անցկացնի»-ի չորս անդամ բերման է ենթարկվել. նրանց նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել
«Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Դավիթ Հավհաննիսյանը «Zham.am»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ երեկ երեկոյան հոկտեմբերի 2-ի հանրահավաքի մասին իրազեկում անցկացնելու ժամանակ բերման են ենթարկել նախաձեռնության 4 ակտիվիստի` Արթուր Մինասյանին, Կարպիս Փաշոյանին, Հրայր Մանուկյանին ու Հայկ Ավետիքյանին:
Դավիթ Հովհաննիսյանը հայտնեց, որ գիշերը ժամը 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում նրանք դուրս են եկել՝ հոկտեմբերի 2-ի հանրահավաքի վերաբերյալ քաղաքի կենտրոնական մասում գրաֆիտի անելու, իսկ ոստիկանությունը հետևել և բերման է ենթարկել նրանց.
«Հետևել են նաև մյուս ակտիվիստներին, սակայն բերման է ենթարկվել չորսը, իսկ հետո ազատ են արձակել: Նրանց նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել»,-ասաց նախաձեռնության անդամը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18.00-ին, Ազատության հրապարակում «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը հրավիրել է համապետական հանրահավաք:
Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։