Լրահոս

29.09.2015 10:25


«Արարատ» գինու գործարանի մոտ «ՎԱԶ-2106»–ը բախվել է կայանված կցորդին. կան տուժածներ

«Արարատ» գինու գործարանի մոտ «ՎԱԶ-2106»–ը բախվել է կայանված կցորդին. կան տուժածներ

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 22.43-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Տափերական գյուղում` «Արարատ» գինու գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 25 LU 350 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1989 թ. ծնված Ա. Հ.) բախվել է գործարանի մոտակայքում կայանված կցորդին (չշահագործվող):

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելն ուղևորը` 2000 թ. ծնված Ս. Ս.-ն, հոսպիտալացվել է Վեդի քաղաքի ԲԿ, իսկ մյուս ուղևորը` 1993 թ. ծնված Կ. Ս.-ը` Արտաշատ քաղաքի ԲԿ. բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Ս. Ս.-ինը` բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը