Աշխարհ

29.09.2015 10:00


Պուտինը 4–րդ ժամկետում կպաշտոնավարի՝ կախված իր տրամադրությունից

Պուտինը 4–րդ ժամկետում կպաշտոնավարի՝ կախված իր տրամադրությունից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «CBS» և «PBS» լրատվամիջոցների հետ հարցազրույցում նշել է այն պայմանները, որոնց դեպքում կմնա իշխանության։

Պուտինի խոսքերով՝ օրենքը հաստատ չի խախտվի, իսկ իշխանությունում գտնվելը կախված է որոշ հանգամանքներից։

«Բայց ես նաև վստահ չեմ, որ պետք է լիովին օգտվեմ սահմանադրական այդ իրավունքներից։ Դա արդեն կախված կլինի երկրում ու աշխարհում առկա կոնկրետ իրավիճակից, ինչես նաև իմ սեփական տրամադրությունից»,–ընդգծել է Պուտինը։

Հիշեցնենք, որ նախօրեին ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հորդորել էր առաջնորդներին հեռանալ իրենց պաշտոններից ժամկետի ավարտից հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը