Աշխարհ

29.09.2015 10:01


Բլաթթերը չի պատրաստվում հեռանալ ՖԻՖԱ–ի ղեկավարի պաշտոնից ժամկետից շուտ

Բլաթթերը չի պատրաստվում հեռանալ ՖԻՖԱ–ի ղեկավարի պաշտոնից ժամկետից շուտ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Յոզեֆ Բլաթթերը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել իր պաշտոնը նախանշված ժամկետից շուտ։ Այս մասին գրում է «Reuters»–ը։

Նրա փաստաբանների հրապարակած հայտարարության մեջ ասվում է, որ Բլաթթերն «ապօրինի կամ անվայել որևէ բան չի արել նախագահի պաշտոնում»։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25–ին Շվեյցարիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Բլաթթերի դեմ։ Հաղորդվել էր, որ նա կարող է ազատվել իր պարտականություններից։

ՖԻՖԱ–ի ղեկավարի ընտրությունները սպասվում են 2016թ. փետրվարի 26–ին։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը