Աշխարհ

29.09.2015 09:50


Քադիրովը գովել է ՄԱԿ ԳԱ նիստում Պուտինի ելույթը

Քադիրովը գովել է ՄԱԿ ԳԱ նիստում Պուտինի ելույթը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովն «Ինսթագրամի» իր էջում անդրադարձել է ՄԱԿ ԳԱ հոբելյանական նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթին։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթը ՄԱԿ ԳԱ–ում տարբերվում էր իր կոնկրետությամբ, լակոնիկությամբ, այսօրվա աշխարհի շատ խնդիրների համար իրական «դեղատոմսերի» հագեցածությամբ»,–գրել է Քադիրովը։

Չեչեն առաջնորդն անդրադարձել է նաև «Իսլամական պետության» դեմ պայքարում ՌԴ որդեգրած դիրքորոշմանը։

«Նա հայտարարեց, որ մինչ օրս կիրառված միջոցները չեն նպաստում ԻԼԻՊ–ի չեզոքացմանը։ Նա մեծ սխալ համարեց սիրիական օրինավոր իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելը, որոնք իսկապես պայքարում են ԻՊ դեմ։ Պուտինը հարցրեց՝ հասկանո՞ւմ են նրանք արդյոք, թե ինչ են արել։ Նա հիշեցրեց, որ երիտասարդներին սկզբում զինում են, վարժեցնում, իբր, ահաբեկիչների դեմ պայքարելու համար, այնուհետև հենց այդ երիտասարդներն էլ համալրում են ԻՊ շարքերը։ Նա նշեց, որ նրանք հրեշավոր մարդիկ են, բայց ոչ անխելք»,–հավելել է Քադիրովը՝ ընդգծելով, որ ինքը և իր զինակիցները հպարտանում են Պուտինով, և պատրաստ են պայքարել ԻՊ դեմ նույնիսկ վերջինի որջում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը