Աշխարհ

29.09.2015 09:45


Փարիզը պատրաստ է համագործակցել ՌԴ և Իրանի, բայց ոչ Ասադի հետ

Փարիզը պատրաստ է համագործակցել ՌԴ և Իրանի, բայց ոչ Ասադի հետ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախօրեին հայտարարել է, որ Փարիզը պատրաստ է Սիրիայի հակամարտության լուծման նպատակով համագործակցել Ռուսաստանի և Իրանի հետ, բայց ոչ Բաշար Ասադի։

«Ռուսաստանն ու Իրանն ասում են, որ ուզում են մեծապես ներգրավվել քաղաքական կարգավորմանը։ Մենք պետք է աշխատենք այդ երկրների հետ՝ հայտարարելով, որ հակամարտության լուծման և անցումային կառավարության ստեղծման գործում Բաշար Ասադը տեղ չունի»,–Նյու Յորք ժամանած Օլանդի խոսքերն է մեջբերում «Reuters»–ը։

ՄԱԿ ԳԱ հոբելյանական նիստին էլ Օլանդը հանդես է եկել Անվտանգության խորհրդի ընդլայնման կոչով։

Նա նշել է նաև, որ Ֆրանսիան կուզենար, որպեսզի ՄԱԿ ԱԽ անդամ երկրները վետո չկիրառեն զանգվածային զոհերի դեպքում, և ինքն էլ խոստացել է նման դեպքերում հրաժարվել վետոյի իրավունքից։ Օլանդի խոսքերով՝ վետոյի իրավունքը, որը մտցվել է ՄԱԿ հիմնադրման հետ, ոչ թե արգելափակելու, այլ գործելու իրավունք է։

«Մենք պետք է գործենք. մենք կարո՛ղ ենք գործել»,–հավելել է նախագահը։

Ֆրանսիացի առաջնորդը հայտնել է, որ իր երկիրը որոշել է 100 մլն եվրո առանձնացնել Սիրիայի հարևան Հորդանանի, Լիբանանի և Թուրքիայի փախստականներին օգնելու համար։

Ելույթի վերջում Օլանդը կոչ է արել «փրկել վաղվա երկիր մոլորակը՝ գործելով համատեղ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը