Աշխարհ

29.09.2015 07:57


Օբաման Պուտինի հետ լանչի ժամանակ բաժակաճառ է ասել (տեսանյութ)

Օբաման Պուտինի հետ լանչի ժամանակ բաժակաճառ է ասել (տեսանյութ)

ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական 70-րդ նստաշրջանի մասնակիցների համար լանչ է մատուցվել։ Սեղանի շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև նստել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։ Վերջինի ձախ կողմում եղել է Պուտինը, աջում՝ Օբաման։

Պուտինի կողքին նստել է Հորդանանի թագավորը, Օբամայի կողքին՝ Լեհաստանի նախագահը։

Ընդհանուր առմամբ, լանչին մասնակցել է 12 պատվիրակություն։

Լանչի ժամանակ Բարաք Օբաման բաժակաճառ է ասել։

«Ես ուզում եմ այս բաժակը բարձրացնել ՄԱԿ–ի համար, մեր միավորման համար և բոլոր այն մարդկանց, որոնց համար մենք պատասխանատվություն ենք կրում։ Առո՛ղջ լինենք»,–ասել է Օբաման։

Բաժակաճառ է ասել նաև Պան Գի Մունը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ–ի ասամբլեայում Պուտինն ու Օբաման անդրադարձել էին գլոբալ խնդիրներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը