Պուտինն ու Օբաման ՄԱԿ–ում անդրադարձել են գլոբալ խնդիրներին (տեսանյութ)
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի ասամբլեայում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը էքսպանսիոնիստական նկրտումներ չունի, բայց չի էլ կարող հանդուրժել ահաբեկչությունը, այլևսչի կարելի հանդուրժել նաև աշխարհում ստեղծված իրավիճակը։
«Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համար հակահիտլերյան կոալիցիայի պես կոալիցիա պետք է ստեղծել։ Այն պետք է ավելի շատ ուժեր ընդգրկի, այդ թվում` իսլամական երկրներից: Մերձավոր Արևելքում ահաբեկիչների հետ սիրախաղ անելը հղի է լուրջ վտանգներով: Ծայրահեղ վտանգավոր է ահաբեկիչներին զինելու փորձերը»,–ասել է Պուտինը:
Նա ընդգծել է, որ սխալ է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության ու սիրիական բանակի հետ համագործակցությունից հրաժարվելը՝ պնդելով, որ Ասադի իշխանությունն օրինական է:
Ըստ Պուտինի՝ Սիրիայի կառավարական ուժերից ու քրդական միավորումներից բացի այնտեղ ուրիշ էլ ոչ ոք «Իսլամական պետության» դեմ չի պայքարում.
««Իսլամական պետությունը» դատարկ տեղը չի ի հայտ եկել։ Այն ստեղծվել է որպես պայքարի գործիք՝ ընդդեմ անցանկալի իշխանությունների»:
ՄԱԿ-ի ասամբլեայում ելույթ է ունեցել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով ասել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները սառը պատերազմին վերադառնալու միտում չունեն:
«ԱՄՆ-ն չի հանդուրժի Ղրիմի բռնակցումը և Ուկրաինայի արևելքում ՌԴ-ի ագրեսիան»,–ասել է նա:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին էլ Օբաման բռնակալ ու մարդասպան է անվանել՝ ընդգծելով, որ նա պետք է հեռանա։
Իսկ «Իսլամական պետության» և ահաբեկչության դեմ պայքարն Օբաման տեսնում է միջազգային ուժերի համախմբվածությամբ։
Պուտինն ու Օբաման ՄԱԿ–ում անդրադարձել են գլոբալ խնդիրներին (տեսանյութ)
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի ասամբլեայում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը էքսպանսիոնիստական նկրտումներ չունի, բայց չի էլ կարող հանդուրժել ահաբեկչությունը, այլևս չի կարելի հանդուրժել նաև աշխարհում ստեղծված իրավիճակը։

7or.am