Քաղաքական

28.09.2015 17:55

ԵԽԽՎ նախագահը հարկ է համարում ճնշում գործադրել ԼՂ հակամարտության երկու կողմերի վրա

ԵԽԽՎ նախագահը հարկ է համարում ճնշում գործադրել ԼՂ հակամարտության երկու կողմերի վրա

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի առաջին օրը կայացած ճեպազրույցում ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությանը։ Նա նշել է, որ արձանագրվող բռնությունները մտահոգում են իրենց։

«Պետք է ճնշում գործադրենք երկու կողմերի վրա, որպեսզի համաձայնության հասնենք և կարգավորման որոշում գտնենք»,–ասել է Բրասերը։

Նա նաև հավելել է, որ եթե սկզբում մամուլի առաջին էջերում Ուկրաինան էր, հետո՝ միգրանտների հարցերը, որոնք անհետանում են գլխագրերից, ապա այս հակամարտությունը մնում է։

Ինչ վերաբերում է Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելու ԵԽԽՎ-ի որոշմանը, Բրասերը նշել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը կտրուկ վատթարացել է։

«Պետք է Ադրբեջանի իշխանություններին կոչ անենք փոխել վերաբերմունքը մարդու իրավունքների նկատմամբ»,-նշել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։