Աշխարհ

28.09.2015 17:33


Պան Գի Մունը հորդորել է առաջնորդներին հեռանալ պաշտոնից ժամկետի ավարտից հետո

Պան Գի Մունը հորդորել է առաջնորդներին հեռանալ պաշտոնից ժամկետի ավարտից հետո

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի ասամբլեայի 70-րդ հոբելյանական նիստում։ Ի թիվս այլ խնդիրների՝ նա նաև ընդգծել է, որ ժողովրդավարության խաթարումը սպառնալիք է աշխարհի շատ կետերում։

«Քանի որ առաջնորդներն իրենց պաշտոններին են մնում այն բանից հետո, երբ նրանց պաշտոնավարման ժամկետները լրանում են։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են ցույցեր, խնդրագրեր իրականացվում, որպեսզի դա այնպես երևա, թե ժողովրդի սպոնտան ցանկությունն է։ Բայց դա ընդամենը հանգեցնում է նրան, որ ապակայունացման հիմքերն են դրվում»,–ընդգծել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը։

«Առաջնորդներին համառորեն կոչ եմ անում հետևել իրենց պաշտոնների համար սահմանադրորեն ամրագրված ժամկետների սահմանափակումներին»,–հավելել է Պան Գի Մունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը