Աշխարհ

28.09.2015 16:14


Հոկտեմբերի վերջից «YouTube»–ը վճարովի կդառնա

Հոկտեմբերի վերջից «YouTube»–ը վճարովի կդառնա

«YouTube» հեղինակավոր տեսահոսթինգն արդեն 10 տարի է՝ անվճար հիմունքներով է աշխատում, սակայն շուտով ամեն բան կփոխվի։ Հոկտեմբերի վերջից «YouTube»–ի ադմինիստրացիան ծրագրում է վճարովի բաժանորդագրություն մտցնել։

Տեսակոնտենտի սեփականատերերն էլեկտրոնային նամակներ են ստացել ադմինիստրացիայից, որոնցում հասցեատերերին խնդրում են հավանություն տալ կայքի՝ նոր պայմաններով աշխատելուն, որոնք պետք է ուժի մեջ մտնեն հոկտեմբերի 22–ից։

«Տեսանյութերն անհասանելի կլինեն հանրային դիտման համար»,–ասվում է հաղորդագրության մեջ։

«Recode» պարբերականի փոխանցմամբ՝ դեռ մոտ մեկ տարի առաջ «YouTube»–ն արդեն կանխատեսում էր վճարովի ծառայությունները, բայց դրանք գործարկելու ժամկետը մշտապես տեղափոխվում էր։ Չի բացառվում, որ այդպես կլինի նաև այս անգամ, և տեսահոսթինգն անվճար կմնա առնվազն մինչև տարեվերջ։ Սպասվում է, որ բաժանորդագրությունն ամերիկացի օգտատերերին ամսական 10 դոլար կարժենա։

Նշվում է, որ բաժանորդները կարող են տեսանյութեր նայել առանց գովազդների, ինչպես նաև ձայնագրել դրանք, որպեսզի նայեն նաև առանց համացանցին միանալու։

Իսկ կվերաբերեն արդյոք այդ փոփոխությունները մյուս երկրներին՝ չի հաղորդվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը