Լրահոս

28.09.2010 09:44


Զամբիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին

Ս. թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանում Զամբիայի Հանրապետության դեսպան (նստավայրը' Մոսկվա) Պատրիկ Նաիլոբի Սինյինզան իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանին:

Պրն. Մանասարյանը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ եւ համոզմունք հայտնեց, որ վերջինիս նշանակումը կնպաստի հայ-զամբիական հարաբերությունների ակտիվացմանն ու խորացմանը:

Զրուցակիցները քննարկեցին հայ-զամբիական քաղաքական երկխոսությանը, առեւտրատնտեսական հարաբերություններին եւ գործարար կապերին, միջազգային կազմակերպություններում համագործակցությանն առնչվող հարցեր:

Կողմերն անդրադարձան Աֆրիկյան մայրցամաքի եւ Հարավային Կովկասի տարածաշրջանային զարգացումներին, երկուստեք կարեւորվեց միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցության ակտիվացումը:

Այս խորագրի վերջին նյութերը