Լարված իրավիճակ Երևանի քաղաքապետարանի դիմաց. «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցները պահանջում են իրենց աշխատավարձը
Արդեն 2 ժամից ավելի է՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի աղբահանության և սանմաքրման ծառայության «Կենտրոն-մաքրություն» ՓԲԸ-ի մի խումբ նախկին աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի առջև և պահանջում իրենց աշխատավարձը և վերջնահաշվարկը:
«Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ն դեկտեմբեր ամսին լուծարվել է, և լուծարումից հետո աշխատակիցները ստիպված են եղել ազատման դիմումներ գրել: «SHAMSHYAN.com»-ի թղթակցի հետ զրույցում աշխատակիցներն ասացին. «Մենք գիշերներով աշխատել ենք, մինչև առավոտ փողոց ենք մաքրել, մեր պարտականություններն անթերի կատարել ենք, երբևէ չենք բողոքել պայմաններից, ցանկացել ենք Երևանի սիրտը՝ Կենտրոն տարածքը, հնարավորության սահմաններում մաքուր պահել՝ հեռացնելով ամեն տեսակի աղբ: Ո՞րն է պատճառը, որ մեր աշխատավարձը չեն տալիս»:

Մանրամասները՝ «SHAMSHYAN.com»–ում։