Աշխարհ

28.09.2015 14:26


Պուտինը համաձայն է՝ ՊԱԿ–ի նախկին աշխատակիցներ չեն լինում

Պուտինը համաձայն է՝ ՊԱԿ–ի նախկին աշխատակիցներ չեն լինում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն է այն պնդման հետ, որ Պետական անվտանգության կոմիտեի (КГБ) նախկին աշխատակիցներ չեն լինում։ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այդ մասին Պուտինն ասել է «CBS» և «PBS» հեռուստաալիքների համար ամերիկացի լրագրող Չարլի Ռոուզի հետ հարցազրույցում։

«Գիտեք, մեր կյանքի ոչ մի փուլ անհետևանք չի մնում։ Ինչով էլ որ զբաղվենք, ինչ էլ որ անենք, այդ գիտելիքները, այդ փորձը, դրանք բոլորն էլ մնում են մեզ հետ, և մենք դրանք մեզ հետ ենք տանում հետագայում և ինչ–որ կերպ օգտագործում ենք»,–պատասխանել է Պուտինը ներքին հետախուզությունում իր նախկին աշխատանքին վերաբերող հարցին։

Նա չի համաձայնել հանրապետական Մարկո Ռուբիոյի հետ, ով Պուտինին «գանգստեր» էր անվանել։

«Ինչպե՞ս ես կարող եմ «գանգստեր» լինել, եթե ես աշխատել եմ ՊԱԿ–ում։ Դա բոլորովին չի համապատասխանում իրականությանը»,–ընդգծել է Պուտինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը