Ավստրալական լողափում հսկայական փոս է գոյացել (տեսանյութ)
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում, որտեղ, ինչպես տեղեկացնում է «Россия 24»-ը, մեծ լողափի տեղը հսկայական փոս է ձևավորվել՝ 200 մ տրամագծով և մոտ 3 մ խորությամբ:
Աղբյուրի փոխանցմամբ՝ փոսը միանգամից լցվել է ծովի ջրով: Նշվում է նաև, որ լողափի մոտակայքում գտնվում էր ճամբար. բարեբախտաբար, մարդկանցից ոչ ոք չի տուժել, սակայն փոսում են հայտնվել մեքենա և շարժական տնակ:
Մոտ 300 զբոսաշրջիկ տարհանվել է դեպքի վայրից, քանի որ իշխանությունները վախենում են, որ մոտ ապագայում փոսն է՛լ ավելի է ընդլայնվելու:

7or.am