Կարծիք

28.09.2015 11:49


Հարցեր, որոնց պատասխանները ես ու այլ քաղաքացիներ չունենք

Հարցեր, որոնց պատասխանները ես ու այլ քաղաքացիներ չունենք

Նորայր Միքայելի Խաչատրյանը զորակոչվել է 2013-ին,
Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը զորահկոչվել է 2013-ին,
Հարութ Մաքսիմի Հակոբյանը զորակոչվել է 2015-ին,
Կարեն Գևորգի Շահինյանը զորակոչվել է 2015–ին։
Առաջին երկու զինվորի դեպքում հասկանալի է, որ նրանք սահմանին լինեին, Հարութ Հակոբյանի և Կարեն Շահինյանի դեպքում՝ անհասկանալի, որովհետև նրանք նորակոչիկներ էին:

1.Տեսե՛ք. Սերժ Սարգսյանն ասաց, որ զինվորները սպանվել են սահմանից 5 կմ հեռավորության վրա:
Իրակություն է, թե ոչ՝ քչերը գիտեն, բայց դա կարող էր ասվել այն բանի համար, որ մեղադրանքներ չհնչեն, թե երեք ամսվա զինծառայողներն ի՞նչ էին անում սահմանին: Սա՝ մեկ:

2. Բայց դա, որ սահմանից 5 կմ հեռու են եղել, ոչինչ չի փոխում: Այդ դեպքում ո՞ւր է օդային պաշտպանության համակարգը մեր, կամ հնարավո՞ր է՝ չունե՞նք: Հաստատ կասեք՝ ունենք, լավ, ունենք, բա ո՞ւր էին պատասխանատուները, ինչո՞ւ չի հսկվում օդային տարածքը, որն արդեն մեր խոցելի կետն է դառնում:

3. Ովքե՞ր են ենթարկվելու պատասխանատվության չորս զինվորի մահվան համար, իհարկե, ոչ ոք ու ոչ մի զինվորի մահվան համար Հայաստանում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, «սևազգեստ մայրերը»՝ վկա:

Մի բան էլ կա, բայց ուզում եմ չասել։

Հ.Գ. Լուծումը, քանի որ ԵԱՏՄ-ն մեր անվտագության հարցը «լուծեց», մի հատ էլ սահմանադրական փոփոխություները «կլուծեն», ու վերջ, խաղաղ կապրենք:

Մարդ եղե՛ք, մարդի՛կ, ու քանի դեռ Հայաստանում կան մարդիկ, ովքեր մեր հաղթանակներն ուրիշներին են վերագրելու, մեր անվտանգությունը մեզնից դուրս են տեսնելու՝ այդպիսով անտեսելով սահմանին զոհված զինվորին, մեր վրա հա կրակելու են: Մեր խաղաղությունը կարող ենք ապահովել միայն մենք, ո՛չ ՀԱՊԿ–ը, ո՛չ Ռուսաստան–ը, ո՛չ ԱՄՆ-ն ու Եվրոպան։

Բեթղեհեմ Արաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը