Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 07.44–ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ ավտոմեքենան ընկել է Մարմարիկ գետը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհին` Մեղրաձոր գյուղի սկզբնամասում, «Տոյոտա Պռադո» մակնիշի 75 vz 777 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1997 թ. ծնված Կ. Մ.) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել գետը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Կ. Մ.-ը հոսպիտալացվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Մարմարիկ գետից:
«Տոյոտա Պռադո»–ն ընկել է Մարմարիկ գետը