Պուտին. «ՌԴ–ն չի մասնակցի Սիրիայում ռազմական գործողություններին» (տեսանյութ)
«CBS» և «PBS» հեռուստաընկերությունների համար ամերիկացի լրագրող Չառլի Ռոուզի հետ հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում մասնակցել «Իսլամական պետության» դեմ Սիրիայի տարածքում իրականացվող ռազմական գործողություններին։ Այս մասին հայտնում է «gazeta.ru»–ն։
«Ռուսաստանը որևէ ռազմական գործողության չի մասնակցի Սիրիայում կամ այլ պետություններում։ Համենայնդեպս, այսօրվա դրությամբ՝ մենք դա չենք ծրագրում»,–ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները մտածում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և այլ գործընկերների հետ աշխատանքի ակտիվացման մասին։
Պուտինը նաև հավելել է, որ նախընտրելի է պայքարել ԽՍՀՄ նախկին երկրներից մեկնած գրոհայինների դեմ Սիրիայի՛ տարածքում, քան սպասել նրանց վերադարձին։
«ՆախկինԽՍՀՄ–ից ավելիքան 2.000 գրոհային է գտնվում Սիրիայիտարածքում։Սպառնալիք կա, որնրանքկվերադառնան։Հետևաբար, ինչո՞ւսպասելնրանցվերադարձին։ ԱվելիլավէօգնելԱսադինպայքարելնրանցդեմՍիրիայիտարածքում»,- ասել է Պուտինը։
Պուտին. «ՌԴ–ն չի մասնակցի Սիրիայում ռազմական գործողություններին» (տեսանյութ)
«CBS» և «PBS» հեռուստաընկերությունների համար ամերիկացի լրագրող Չառլի Ռոուզի հետ հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում մասնակցել «Իսլամական պետության» դեմ Սիրիայի տարածքում իրականացվող ռազմական գործողություններին։ Այս մասին հայտնում է «gazeta.ru»–ն։
«Ռուսաստանը որևէ ռազմական գործողության չի մասնակցի Սիրիայում կամ այլ պետություններում։ Համենայնդեպս, այսօրվա դրությամբ՝ մենք դա չենք ծրագրում»,–ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները մտածում են Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և այլ գործընկերների հետ աշխատանքի ակտիվացման մասին։
Պուտինը նաև հավելել է, որ նախընտրելի է պայքարել ԽՍՀՄ նախկին երկրներից մեկնած գրոհայինների դեմ Սիրիայի՛ տարածքում, քան սպասել նրանց վերադարձին։
«Նախկին ԽՍՀՄ–ից ավելի քան 2.000 գրոհային է գտնվում Սիրիայի տարածքում։ Սպառնալիք կա, որ նրանք կվերադառնան։ Հետևաբար, ինչո՞ւ սպասել նրանց վերադարձին։ Ավելի լավ է օգնել Ասադին պայքարել նրանց դեմ Սիրիայի տարածքում»,- ասել է Պուտինը։
7or.am