Աշխարհ

28.09.2015 18:15


Ճապոնիան 810 մլն դոլար կտրամադրի սիրիացի փախստականներին

Ճապոնիան 810 մլն դոլար կտրամադրի սիրիացի փախստականներին

Ճապոնիան պատրաստվում է 810 մլն դոլարի օգնություն տրամադրել Սիրիայի փախստականներին։ Այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը` «NHK» հեռուստաալիքին հղումով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ մասին սեպտեմբերի 30-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ հայտնելու է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Նշվում է, սակայն, որ երկրի իշխանությունները չեն պատրաստվում մեղմել ներգաղթային օրենսդրությունը: Այսպես, օրինակ, 2014թ. ապաստան խնդրած 5 հազ փախստականից Ճապոնիան ընդունել է միայն 11 մարդու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը