Աշխարհ

28.09.2015 10:52


Իրաքը կուժեղացնի համագործակությունը ՌԴ, Սիրիայի և Իրանի հետախուզության հետ

Իրաքը կուժեղացնի համագործակությունը ՌԴ, Սիրիայի և Իրանի հետախուզության հետ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի նպատակով Իրաքը մտադիր է ամրապնդել համագործակցությունը Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի հետախուզական ծառայությունների հետ:

«Ինտեֆաքս»-ի փոխանցմամբ` Իրաքի իշխանության ներկայացուցիչներից մեկը հայտնել է, որ խոսքը ռազմական հետախուզական տեղեկությունների ոլորտում 4 երկրների համատեղ ուժերի կողմից համակարգող հանձնաժողովի ստեղծման մասին է, որը հնարավորություն կտա փոխանակվել ստացած ռազմական տեղեկություններով և վերլուծել այդ տեղեկությունները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը