Աշխարհ

28.09.2015 10:47


Հռոմի պապը խոստացել է պատժել սեռական բռնության դիմած հոգևորականներին

Հռոմի պապը խոստացել է պատժել սեռական բռնության դիմած հոգևորականներին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ սեռական հիմքով հանցագործություն իրականացրած այն անձինք, որոնք ունեն հոգևորականի կոչում, պատասխանատվության կենթարկվեն։ Այս մասին գրում է «Associated Press»–ը։

ԱՄՆ–ում իր այցի վերջին օրը պոնտիֆիկոսը հանդիպել և շփվել է սեռական ոտնձգությունների զոհերի հետ։ Նա հայտարարել է, որ որոշ հոգևորականների կողմից իրականացված սեռական բռնությունների մասին այլևս չպետք է լռել։

Հռոմեական կաթոլիկ եկեղեցու առաջնորդը խոստացել է, որ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն իրենց գործողությունների համար, այդ թվում՝ եկեղեցիների եպիսկոպոսները, որոնք թաքցրել են մեղավորներին՝ ոստիկանություն դիմելու փոխարեն։

Ֆրանցիսկոսը դիմել է սեռական բռնության զոհերին՝ հայտնելով, որ «Աստված լացում է նրանց համար». նրանք «գթության իրական բանբերներն են» և արժանի են եկեղեցու երախտագիտությանը, որ չեն լռել։

Հռոմի պապը նաև հայտարարել է, որ Վատիկանում նոր տրիբունալ կստեղծվի՝ դատական կարգով հետապնդելու այն եպիսկոպոսներին, որոնք չեն կարողացել պաշտպանել իրենց եկեղեցական համայնքը և թաքցրել են անօրինական արարքներ թույլ տված պատարագիչներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը