Աշխարհ

28.09.2015 10:05


Լավրովը հայտնել է ՌԴ և ԱՄՆ՝ միասին աշխատելու փոխադարձ ցանկության մասին

Լավրովը հայտնել է ՌԴ և ԱՄՆ՝ միասին աշխատելու փոխադարձ ցանկության մասին

ՌԴ–ն և ԱՄՆ–ը պատրաստ են միասին աշխատել. «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպման արդյունքներն ամփոփելով։

«Միասին աշխատելու ցանկությունը կա թե՛ դիվանագիտական գերատեսչությունների մակարդակով և թե՛ ռազմական։ Կարծում եմ՝ որքան շատ ու կանոնավոր քննարկվեն այդ հարցերը, այնքան ավելի հեշտ կլինի լուծել մեր բոլորի դիմաց ծառացած դժվարագույն խնդիրը»,–նշել է Լավրովը։

Ռուս դիվանագետը նաև հավելել է, որ ինչպես ինքը, այնպես էլ Քերրին մեծ ակնկալիքներ ունեն նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հանդիպումից։ Արտգործնախարարը հույս է հայտնել, որ երկու երկրների առաջնորդները կարող են բաց խոսակցություն անցկացնել, որը խթան կհանդիսանա առաջ շարժվելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը