Աշխարհ

28.09.2015 09:50


Ֆրանսիան ոչնչացրել է Սիրիայում ԻՊ վարժանքների ճամբարը

Ֆրանսիան ոչնչացրել է Սիրիայում ԻՊ վարժանքների ճամբարը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ֆրանսիական 6 ինքնաթիռ ավիահարվածներ է հասցրել և ոչնչացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների վարժանքների ճամբարը, որը սպառնում էր երկրի ազգային անվտանգությանը։ Այս մասին գրում է «Reuters»–ը։

Օլանդը հավելել է, որ հետագայում ևս նոր հարվածներ կհասցվեն ահաբեկիչների դիրքերին։ Ավիահարվածների շարք է տեղացել Սիրիայի արևելքում՝ Դեյր–էզ–Զորում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի ՌՕՈւ–ն առաջին ավիահարվածներն է հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ինքնիշխան պետության տարածքում առանց ՄԱԿ ԱԽ պատժամիջոցների Ֆրանսիայի ավիահարվածներն անվանել էր «միջազգային իրավունքի ոչնչացում»։

«Հնարամիտն են. Ղրիմի հանրաքվեն բռնակցում է համարվում, իսկ առանց կառավարության համաձայնության և ԱԽ պատժամիջոցների իրականացված ավիահարվածները՝ ինքնապաշտպանություն»,– «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր Զախարովան՝ ի պատասխան Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի հայտարարության, թե Սիրիայում հասցված ավիահարվածները հարկավոր է դիտարկել որպես անհրաժեշտ ինքնապաշտպանություն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը